Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը աշխատանքային շրջայց է կատարել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շարունակում է աշխատանքային շրջայցերը:
Այսօր` մայիսի 27-ին, պատասխանատու բաժինների պետերի, ենթակակառույցների և համատիրությունների ղեկավարների հետ աշխատանքային շրջայցը սկսվեց Սայաթ-Նովա 39, Չարենցի 40, 42, 44 բակային տարածքից, որտեղ սկսվել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Առաջիկայում այդ բակը բնակիչներին կդիմավորի բոլորովին այլ տեսքով ու հարմարություններով: Բակային տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի, կվերանորոգվեն եզրաքարերը, փոքրիկների համար կտեղադրվեն մանկականխաղեր, զրուցարաններ, նստարաններ:
Արա Սադոյանը ծանոթացավ աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներին, զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց առաջարկները՝ բակի բարեկարգման գործընթացին ուղղված: Այնուհետև վարչական շրջանի ղեկավարը այցելեց Թումանյան 1 բակային տարածք, ուր նունյպես սկսվել են բարեկարգման աշխատանքներ: Բնակիչների հետ զրույցի ընթացքում Արա Սադոյանը նշեց, որ ցանկացած բարեկարգում արվում է ի բարօրություն բնակիչների և միշտ ուրախ է աշխատանքների իրականացման ընթացում լսել և ներառել բնակիչների կողմից ներկայացվող խելամիտ առաջարկները:
Շրջայցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարը ուշադրություն դարձրեց նաև աղբահանության, մայթերի և բակերի մաքրման, կոմունալ նշանակության այլ հարցերի:
Կենտրոն վարչական շրջան