Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը աշխատանքային շրջայց է կատարել և հետևել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում ընթացող վերանորոգման աշխատանքներին
Երևանի զարգացման 2016թ.-ի ծրագրերի և Սեպտտեմբերի 21-ին ընդառաջ Կենտրոն վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այսօր աշխատանքային շրջայց է կատարել:
Շրջայցի շրջանակներում Արա Սադոյանը ծանոթացել է բակային տարածքներում ընթացող բարեկարգման աշխատանքներին,զրուցել շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տվել ցուցումներ:
Վարչական շրջանի ղեկավարը հետևել է նաև բազմաբնակարան շենքերի շքամուտքերում և հարկաբաժիններում ընթացող վերանորոգման և ապակեպատման աշխատանքների ընթացքին