Յացենյուկը կոչ է արել ամերիկյան ընկերություններին ավելի ակտիվ մասնակցել երկրի էներգետիկ հատվածի սեփականաշնորհմանը
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել ամերիկյան ընկերություններին ավելի ակտիվորեն մասնակցել երկրի էներգետիկ հատվածի սեփականաշնորհմանը: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում կատարելով ուկրաինական կառավարության մամուլի ծառայությանը, այդ մասին նա խոսել է ԱՄՆ սենատում Ուկրաինայի հետ բարեկամության խմբի համանախագահ Ռիչարդ Դուրբինի հետ: