Յացենյուկը կոչ է արել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շարունակել մինչև Ղրիմի վերադարձը
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ միջազգային գործընկերներին կոչ է արել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները չեղյալ չհայտարարել այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի վերականգնել երկրի արևելքի ու Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին հաղորդում է ZN.UA-ն:
Ըստ Յացենյուկի՝ Ղրիմը հանդիսանում ու հանդիսանալու է Ուկրաինայի մի մասը:
Նրա համոզմամբ՝ պատժամիջոցները ճանապարհ են հարթում բանակցություններ վարելու համար և հանդիսանում են դրանց արդյունավետության գրավականը: