Յացենյուկը կոչ է արել շտապ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել շտապ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստ անցկացնել։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը։
«Մենք դիմում ենք մեր գործընկերներին շտապ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստ գումարել։ Մենք կներկայացնենք ապացույցներ այն մասին, որ ռուսական կողմը կոնֆլիկտի սրացման փորձեր է իրականացրել»,֊ հայտարարել է Յացենյուկը։