ԱՄՆ-ում ուսուցիչն աշակերտին թույլատրել է դասարանում սեքսով զբաղվել
ԱՄՆ-ում ձերբակալվել է ուսուցիչը, որն աշակերտին թույլատրել է դասարանում սեքսով զբաղվել: Դեպքը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Սթոուն Մաունտին քաղաքի դպրոցներից մեկում:
Աշակերտներից մեկի ծնողը ոստիկաններին հայտնել է, որ իր տղայի հեռախոսում կարդացել է 25-ամյա ուսուցիչ Քվինտեն Ռայթի հետ նամակագրությունը, որում նա տղային հայտնել է, թե որ ժամին է ազատ լինելու դասարանը, որպեսզի աշակերտը սեքսով զբաղվի:
Այդ ամենը պարբերաբար տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերից: Ընդ որում, ուսուցիչը հետեւել է, որ այդ ժամանակ ոչ մեկ չմտնի դասարան: Նրան մեղադրանք է ներկայացվել: Առաջիկայում տեղի կունենա դատական նիստը: