Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներին թույլատրել են ԱԱ-2018-ի ժամանակ սեքսով զբաղվել
Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը հայտնել է, որ 2018թ. աշխարհի առաջնության ժամանակ թիմում սեքսով զբաղվելու արգելք չի լինի:
«Չեմ կարծում, որ որևէ մեկը խաղացողներին կարող է արգելել սեքսով զբաղվել: Դա բնական է, դա մեր կյանքի մի մասն է: Մենք ունենք երիտասարդ առողջ խաղացողներ:
Սեքսը աշխարհի առաջնությանը պատրաստվելիս կօգնի թոթափել լարվածությունը: Մեր համար դա բացարձակապես խնդիր չէ», ասել է Լասմարը: