3822 դիտում
15:57 05-02-2016
Ի՞նչ պատժի արժանացավ 26-ամյա Երջանիկը, ով Արտաշատի զբոսայգու զուգարան մտած աղջկա հետ փորձել է բռնի ուժով սեքսով զբաղվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 26-ամյա Երջանիկ Սամվելի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով Արտաշատ քաղաքի զբոսայգու տարածքում և հետևելով ու տեսնելով Աննա Գևորգյանին, ով բնական կարիքնները հոգալու համար մտել էր հասարակական զուգարան, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ նրա հետևից մոտեցել ու դիմադրությունը ճնշելու, նրա կողմից օգնություն կանչելու հնարավորությունը սահմանափակելու նկատակով մի ձեռքով բռնելով նրա պարանոցից՝ սեղմել է այն, իսկ մյուս ձեռքով սկսել է արձակել նրա հագի տաբատի կոճակները, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, այն է` Աննա Գևորգյանը ակտիվ դիմադրել է, կծել է աջ ձեռքի ցուցամատի և աջ ուսի հատվածը, օգնություն է կանչել, չի թողել, որպեսզի իր հագուստները հանի:
Բղավոցներից ներս են մտել զբոսայգում ծառայություն իրականացնող ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ դասակի աշխատակիցները և նրան բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Երջանիկ Սամվելի Մարգարյանին ճանաչել մեղավոր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 /երեք/ տարի 3/երեք/ ամիս ժամկետով: Գործը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
898 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
787 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը