211652_close_icon

26-ամյա Կարինեն հաղորդում է տվել, թե ոմն Արմեն իրեն բռնաբարել է

views-count2707 դիտում article-date 16:22 22-05-2015
26-ամյա Կարինե Եղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթ՝ ոմն Արմենը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող վերջինիս կողմից վարձակալած տանը բռնաբարել է իրեն: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր