211652_close_icon
views-count430 դիտում article-date 13:57 26-08-2026

էկոնոմիկայի նախարարի տեղակալն ու Նիդերլանդների պատվիրակությունը քննարկել են հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտքի խթանման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ընդունել է Նիդերլանդների Ձեռնարկությունների գործակալության (CBI) պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ, մասնավորապես՝ Նիդերլանդներ և Բենիլյուքսի երկրներ մուտքի խթանման, ինչպես նաև արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Անդրադառնալով CBI-ի կողմից հայկական չիր արտադրող և արտահանող ընկերություններին ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ կողմերը կարևորել են ծրագրի ընդլայնումը՝ հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով հայկական ընկերությունների օգտվել արտահանման զարգացման և նոր շուկաներ մուտք գործելու գործիքներից։

Քննարկվել են նաև 2026 թվականի հոկտեմբերին Նիդերլանդներ և եվրոպական ևս մեկ երկիր նախատեսվող շուկայի ուսումնասիրման առաքելության կազմակերպմանն ու դրա շրջանակում B2B հանդիպումների անցկացմանն առնչվող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, արտահանողների կարողությունների և պատրաստվածության բարձրացման, հնարավոր գործընկերների բացահայտման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաև արտահանող ընկերությունների հետ հետագա համագործակցության խորացման շուրջ։

Նմանատիպ նյութեր