Խոշոր հրդեհ՝ Երևանում. հրշեջների մի քանի մարտական հաշվարկ մեկ ժամից ավել է Մյասնիկյան պողոտային հարակից Սարալանջում պայքարում են կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 ժամ է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների 5 մարտական հաշվարկ պայքարում են Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, մի քանի հեկտար խոտածածկ տարածքում առաջացած կրակի դեմ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քամին իր սև գործն է անում՝ դժվարացնելով հրշեջների աշխատանքը, կրակն էլ տեսանելի է մի քանի հարյուր մետրից։
Լուսանկարները և տեսանյութը Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։