Կիևը «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից ակնկալում է ԵՄ անդամ դառնալու իր ձգտումների ճանաչում
Մայիսի 18-ին Եվրամիությունում Ուկրաինայի դեսպան Կոնստանտին Ելիսեևը հայտարարել է, որ Կիևը Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից ակնկալում է ԵՄ անդամ դառնալու իր ձգտումների ճանաչում, ինչպես նաև առանց վիզայի ռեժիմի աջակցությանն ուղղված քաղաքական ազդանշան: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, խոսելով Ռիգայի գագաթնաժողովում Կիևի ակնկալիքների մասին դեսպանն ընդգծել է, որ ստեղծված պայմաններում ծայր աստիճան կարևոր է Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային ճանաչման հստակ ազդանշան տրամադրելը: