Ուկրաինական հակամարտության 2 կողմերն էլ ռազմական հանցագործություններ են գործում. Amnesty International
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Ուկրաինայի հակամարտող կողմերին ռազմագերիներին կտտանքների և այլ տանջնանքերի ենթարկելու, ինչպես նաև սպանությունների մեջ, հաղորդում է BBC-ն:
Կազմակերպությունը 36 էջանոց զեկույց է հրապարակել, համաձայն որի հակամարտող կողմերը ջարդում են ռազմագերիների ոսկորները, ենթարկում էլեկտրաշոկի, դանակահարում, կարում և այլ դաժանությունների կատարում նրանց նկատմամբ:
Զեկույցը կազմվել է Դոնեցկի և Լուգանսկի զինյալների ձեռքն ընկած 17 ուկրաինացի զինվորների և ուկրաինական բանակում գերության մեջ հայտնված 16 անջատողականների տված ցուցմունքների վրա:
Բացի այդ, կազմակերպությունը նշել է, որ հակամարտող 2 կողմերն էլ գերի են վերցնում նաև հասարակ քաղաքացիների միայն նրա համար, որ վերջիններս ներգրավված չեն որևէ հանցագործության մեջ, սակայն համախոհ են հակամարտող կողմերից որևէ մեկի: