211652_close_icon

ԱԺ աշխատակազմում կառուցվածքային մեծ փոփոխություններ են սպասվում, նոր բաժիններ կստեղծվեն․ «Ժողովուրդ»

views-count1779 դիտում article-date 10:49 17-07-2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմում առաջիկայում մեծ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, որոնց նպատակը, ըստ հեղինակների, փորձագիտական կարողությունների զարգացումն ու վերահսկողության ամ­րապնդումն է: Ըստ այդմ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկա­յում բաժինների միավորումից նոր բա­ժիններ են ստեղծվելու, և դրանցից ամենախոշորը լինելու է «Փորձագի­տական և վերլուծական վարչությու­նը», որը ստեղծվելու է իրավական և տնտեսական փորձագիտական վար­չությունների միավորումից: Վարչու­թյունն իր մեջ ներառելու է մի քանի բաժիններ' պետաիրավական փոր­ձաքննության բաժին, ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բա­ժին, սոցիալ-կրթական, առողջապա­հության փորձաքննության բաժին և օրենսդրական մոնիթորինգի բաժին: Ընդ որում, որոշում է կայացվել, որ աշ-խատակազմը ժամանակ առ ժամանակ պետք է տարբեր օրենքների կիրառ­ման վերաբերյալ փորձաքննություններ անցկացնի և խնդիրների դեպքում դրանք ներկայացնի համապատասխան հանձնաժողովներին: Բացի այդ, մեր տեղեկություններով' խորհրդակա­նի աշխատակազմը ցանկանում է ամ­րապնդել քաղաքացի-խորհրդարան կապը, և այդ պատճառով Ընդհանուր բաժինը կմիավորվի Քաղաքացիների դիմում բողոքների բաժնի հետ, որոնք կաշխատեն ավտոմատ ռեժիմով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր