Դուբայում տուրիստին ձերբակալել են՝ կին-ոստիկանին դիպչելու համար
Դուբայում ձերբակալել են ղազախ տուրիստի, որը դիպչել է կին-ոստիկանին: Տղամարդը ընդհամենը ցանկացել է նրանից հարցնել, թե ինչպես կարելի է հասնել առեւտրի կենտրոն:
Իրավապահների տվյալներով՝ տուրիստը փորձել է առիթից օգտվել եւ ծանոթանալ իրենց կին-գործընկերոջ հետ, բացի այդ՝ վիրավորել է ոստիկաններին, որոնք փորձել են ձերբակալել իրեն:
Մինչդեռ ղազախի խոսքով՝ մեղադրանքները ստահոդ են. «Ես պարզապես ընկերաբար թեթեւ դիպչել եմ նրա ուսին»,-ասել է նա: Կին ոստիկանը հակառակն է պնդել: Դատարանի որոշմամբ տուրիստը 3 ամիս բանտում կանցկացնի, բացի այդ, 500 դոլար տուգանք կվճարի: