211652_close_icon
views-count6356 դիտում article-date 15:43 01-02-2016

Դուբայում ոստիկանին ազատազրկել են Մեսիի անձնագիրը հրապարակելու համար. տեսանյութ

Այսօր Դուբայի դատարանը ոստիկանության աշխատակիցներինց մեկին ազատազրկել է մեկ ամսով` «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի անձնական կյանքին միջամտելու համար: Ոստիկանը տեսագրել էր արգենտինացու անձնագիրը, երբ Մեսին 2015թ. դեկտեմբերին Էմիրաթներ էր ժամանել` ECA-ի (Globe Soccer Awards) վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալու համար: Դատարանը ոստիկանի գործողությունները որակել էր անօրինական միջամտություն անձնական կյանքին: Մեղադրյալը ընդունել էր իր մեղքը և խնդրել մեղմ պատիժ կիրառել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր