211652_close_icon
views-count3119 դիտում article-date 17:15 15-09-2015

19-ամյա Վրեժն իր մեջքին պատահաբար դիպչելու պատճառով փորձել է խեղդել ծառայակից ընկերոջը

19-ամյա Վրեժ Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով՝ կրտսեր սերժանտ, գտնվելով զորամասի 4-րդ ռադիոհետախուզական դիվիզիոնի լսարանում, զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ չկապված՝ իր մեջքին պատահաբար դիպելու պատճառով բռնություն է իրեն ենթակա հանդիսացող, շարքային Գեղամ Գրիգորյանի նկատմամբ, այն է՝ աջ ձեռքով բռնել և սեղմել է պարանոցը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր