211652_close_icon
views-count33065 դիտում article-date 20:48 16-05-2015

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը Nissan Patrol-ով Երևանում շրջում է երթևեկության կանոնները խախտելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է, որ վարորդները պետք է չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից և վարած երկաթյա նժույգներից, օրինախախտները վարչական պատասխանատվության են ենթարկվելու: Այսօր` մայիսի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն առանց ամրագոտու վարում Nissan Patrol մակնիշի 01МN 001 համարանիշի ավտոմեքենան: Վստահ ենք, որ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը քաջ տեղյակ է, որ նման ձևով մեքենա վարելը համարվում է Ճանապարհային ոստիկանության կանոնների խախտում, ինչի համար ՃՈ տեսուչը կարող է օրինախախտ վարորդին վարչական պատասխանատվության ենթարկել: [color=#A40000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի ՃՈ-ն օպերատիվորեն կարձագանքի և Ա. Մովսիսյանը վարչական պատասխանատվության կենթարկվի: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր