211652_close_icon
views-count22326 դիտում article-date 10:30 11-06-2016

Գլխավոր դատախազության վարչության պետը չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները` խոնարհվեց Երևանի ՃՈ աշխատակցի աշխատանքային փայտիկի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունիսի 10-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար 200 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևան քաղաքի Բայրոնի 12 շենքի 60 բնակարանի բնակիչ Օհան Մուրադյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Օ. Մուրադյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես վարչության պետ: Վերջինս Range Rover մակնիշի 080 GG 01 համարանիշի ավտոմեքենայով Երևանում թրև էր գալիս առանց ամրագոտու, ավտոմեքեայի դիմապակու վրայից էլ բացակայում էր տեխզննման կտրոնը: Պարզվել է նաև, որ գլխավոր դատախազության վարչության պետի Range Rover-ի վրա տեղադրված համարանիշները կեղծ են եղել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/10/87524/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Ճանապարհային ոստիկանությունը բազմից հորդորել էր վարորդներին, որպեսզի տրանսպորտային միջոցները վարելիս պահպանեն ճաանապարհային երթևեկության կանոնները, իսկ ավտոմեքենաների դիմապակու վրա ունենան տեխզննման կտրոնները, ավտոմեքենաներն էլ վարելիս` ամրագոտին կապեն: Հունիսի 10-ին, Երևանում Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ընթանալիս` Range Rover մակնիշի 080 GG 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարել էր առանց ամրագոտու, իսկ դիմապակու վրա էլ բացակայում էր տեխզննման կտրոնը: Նշված համարանիշները հաշվառված են ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր