211652_close_icon
views-count3845 դիտում article-date 07:50 22-07-2015

Հայաստանի քաղավիացիայի ոլորտը քայքայվում է, բայց քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը շարունակում է հարստանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը անդրադարձել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետին ու չզարգացող ոլորտին. «Մի կողմից Հայաստանի քաղավիացիայի ոլորտը քայքայվում է, բայց դրան զուգահեռ ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը շարունակում է հարստանալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մովսիսյանն իր պաշտոնավարման տարիներին կարողացել է սեփական ռեստորանը «հիմնել», նրա անվան հետ է կապվում Երևանի Շիրվանզադե փողոցում գտնվող «Տիշինա» ռեստորանը: Վերջինս նաև «Շկոդա» մեքենայի պաշտոնական ներկրողն է ՀՀ-ում: Իհարկե, Մովսիսյանն իր ունեցվածքի մասին խոսելիս հայտարարում է, թե դա իրենը չէ, այլ եղբորը: Բայց հասկանալի է, որ ՀՀ-ում պաշտոնյաները մշտապես իրենց ունեցվածքը վերագրում են կնոջը, քեռուն, քավորին և այլն: «Ժողովուրդ»-ը փորձեց Մովսիսյանի հաջողության գաղտնիքը բացահայտել անձամբ նրանից, սակայն նա հարցը լսելուց հետո վրդովվեց՝ ասելով «Ես անձնական հարցերին չեմ պատասխանում, մամուլի քարտուղարին աշխատանքային հարցեր տուր, մի՛ խանգարեք, ես խորհրդակցության մեջ եմ»: Թե ում հետ ինչ էր խորհրդակցում, պարզ չէ, բայց փաստ է, որ քաղավիացիայի կազմակերպումը մեր երկրում ողբալի վիճակում է»,–գրում է թերթը։

Նմանատիպ նյութեր