211652_close_icon
views-count33092 դիտում article-date 09:30 09-04-2015

«Գոլդ» համարանիշներով Mercedes-ի վարորդը Երևանում խախտելով երթևեկության կանոնները՝ հրաշքով է փրկվում մեկ այլ ավտոմեքենայի հետ բախումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում կան վարորդներ, ովքեր, ըստ երևույթին, ճանապարհային երթևեկության կանոնները արհամարելու մեծ վարպետ են: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է ապրիլի 4-ին Mercedes մակնիշի «գոլդ»՝ 88 TT 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմենակյան փողոցում ստեղծում վթարային իրավիճակ. «կտրում» մեկ այլ տրանսպորտային միջոցի առաջ ու փորձում մտնել թոնրատուն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունը այս օրինախախտ և իրեն «գիտունիկ» համարող վարորդին վարչական պատասխանատվության կենթարկի, ինչը դաս կլինի նրան ու մյուս անգամ նման խախտում չի կատարի: Հակառակ դեպքում՝ եթե մեր կողմից ներկայացված բացառիկ տեսանյութում նրա առջև հայտնված մեքենայի վարորդը կարողանում է ճիշտ կողմնորոշվել և արգելակել մեքենան, ապա չի բացառվում, որ մյուս անգամ հնարավոր է՝ իր նման մի «ծալապակաս ու օյինբազ» վարորդ դուրս գա իր առջև ու 2 ավտոմեքենաները ողջագուրվեն իրար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի փողոցի թիվ 13 տան բնակիչ, 24-ամյա Կառլեն Նավասարդյանի անվամբ: Մեր աղբյուրներն հայտնում են նաև, որ 8-երով այս համարանիշները պատկանում են մի ընտանիքի, որոնցից մեկով 2013 թվականի հուլիսի 1-ին [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/01/19374/]մահվան ելքով վրաերթ[/url] էր տեղի ունեցել Երևանում, երբ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ երբ ոստիկանները զանգահարել էին նրան և հայտնել կատարվածի մասին ու հրավիել էին ոստիկանություն՝ երիտասարդ վարորդը պատասխանել էր. «Չեմ կարող գալ, հարսանիքի մեջ եմ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր