211652_close_icon
views-count1220 դիտում article-date 13:33 16-05-2015

Մոսկվայում ձերբակալվել է ամուրյան վագրի գլուխ վաճառող 2 վիետնամցի

Մոսկվայում ձերբակալվել է 2 վիետնամցի, որոնք փորձել են վաճառել ամուրյան վագրի գլուխ: Չնայած այն հանգամանքին, որ կենդանին ընդգրկված է Կարմիր գրքում` առևտրականները չեն վախեցել գովազդ տեղադրել թերթում: Խուզարկության ժամանակ նրանց տանը վագրի մսով 2 մեծ սառնարան է հայտնաբերվել: Ի դեպ, սև շուկայում վագրի մսի 1 կիլոգրամն արժե 2 հազար դոլար: Ոստիկանները նաև մի փաթեթ են հայտնաբերել, որում եղել է մարդկային ձեռք:

Նմանատիպ նյութեր