Վիետնամցի գրողը ձերբակալվել է` իշխանություններին քննադատելու համար
Հայտնի վիետնամցի գրող և բլոգեր Նգուկեն Կուանգ Լապը ձերբակալվել է իր բլոգում կառավարությանն ուղղված քննադատական մեկնաբանություններ անելու և նյութեր հրապարակելու համար:
Լապին կալանավորել են Խոշիմինում գտնվող նրա տան խուզարկումից հետո:
Ի դեպ՝ Լապը նախկինում հաճախ է հոդվածներ գրել լրատվամիջոցների համար և նույնիսկ դրա համար ստացել է պետական պարգևներ:
Նշենք , որ անցյալ շաբաթ ևս մի բլոգեր էր ձերբակալվել, որին նույնպես մեղադրել էին պետության քննադատության համար: