211652_close_icon
views-count10797 դիտում article-date 09:37 10-10-2017

Սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 3186 գլուխ խոշոր, 5086 գլուխ մանր եղջերավոր կենդանի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք, այս տարվա ամռան ամիսներին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Կատար և Իրաք: Արտահանման թվի էական մեծացումը բերել էր ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացման՝ մոտ 8 տոկոսով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից այսօր մեզ տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանից սեպտեմբեր ամսին արտահանվել է 3186 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ 5086 գլուխ՝ մանր եղջերավոր: Առաջին խմբաքանակը հիմնականում արտահանվել է Իրաք, իսկ երկրորդը՝ Կատար: Ի դեպ, միայն հուլիս և օգոստոս ամիսներին արտահանվել էր միասին վերցրած 3247 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ մանրերի թիվը նույն ժամանակահատվածի համար եղել էր 8600: Այս քանակի արտահանումն արդեն իսկ ներքին շուկայում առաջացրել էր մսի գնի թանկացում մոտ 8 տոկոս: Հաշվի առնելով արտահանման թվերի էական աճը, չի կարելի բացառել, որ թարմ միսը Հայաստանում կարող է ավելի թանկանալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր