Նյու Յորքում ցմահ բանտարկության են դատապարտել Ուսամա բին Լադենի օգնականին
Նյու Յորքի դատարանը ցմահ բանտարկության վճիռ է կայացրել Ուսամա բին Լադենի օգնական Հալիդ Ֆավվազի նկատմամբ, հաղորդում է BBC-ին:
Վերջինս մեղադրվում էր1998 թվականին աֆրիկյան Նայրոբիում և Դար-էս-Սալամեում ԱՄՆ դեսպանատների վրա իրականացված ահաբեկչությունները կազմակերպելու մեջ, որոնց ժամանակ զոհվեց 224 մարդ:
Ֆավվազը ձերբակալվել է 1998 թվականին՝ Լոնդոնում և 14 տարի անց արտաքսվել ԱՄՆ: Որոշ ժամանակ նրան էր վստահված Ալ-Քաիդայում ԶԼՄ-ների հետ կապ հաստատելու պատասխանատվությունը: