211652_close_icon
views-count7516 դիտում article-date 14:34 14-05-2015

Ժնևում աճուրդի տունը ռեկորդային գնով հազվագյուտ ռուբին է վաճառել

Ժնևի «Sotheby's»-ի աճուրդի տունը 26,5 մլն եվրոյով վաճառել է 25,59 կարատանոց բիրմայական ռուբին, ինչը ռեկորդային գին է նման տեսակի քարի համար: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, երկու մասնավոր գնորդներ հեռախոսով պայքարել են ռուբինի ձեռք բերման համար, որը հազվագյուտ՝ աղավնու արյան գույնի երանգ ուներ: Աճուրդի հանված ռուբինի նախնական գինը գնահատվում էր 16,8 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր