211652_close_icon
views-count472 դիտում article-date 19:30 02-06-2026

«Նոան» ռեկորդային գնով վաճառել է Նարդին Մուլահուսեյնովիչին

Երևանի «Նոան» պաշտոնապես հայտարարել է թիմի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի՝ Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա» տեղափոխության մասին:

Երևանյան ակումբը բոսնիացի ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել է նրա նախկին արժեքից երեք անգամ բարձր գնով:

​«Նարդինը նոր ակումբի հետ կկնքի եռամյա պայմանագիր։ Սա կլինի հայկական ֆուտբոլի պատմության ամենախոշոր տրանսֆերը»,- ավելի վաղ հայտնել էր ֆուտբոլիստի գործակալ Ադմիր Հուսարիչը:

Հարձակվողը «Նոային» էր միացել բոսնիական «Զրինսկիից»: Անցկացրած մեկ մրցաշրջանի ընթացքում նա երևանյան թիմի մարզաշապիկով մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Մուլահուսեյնովիչը Հայաստանում դարձել է Գավաթակիր և Սուպերգավաթակիր:

Բոսնիացին նաև ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի պատմության միակ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել 5 անընդմեջ հանդիպումներում:

Նմանատիպ նյութեր