211652_close_icon
views-count1560 դիտում article-date 23:33 01-07-2014

Մեծ Բրիտանիայի աճուրդում ռեկորդային գնով վաճառվել է հազվագյուտ մակնիշի «Ferrari»

Մեծ Բրիտանիայի արևմուտքում՝ Գուդվուդ բնակավայրում՝ սպորտային մեքենաների փառատոնի շրջանակներում կազմակերպված «Bonhams» աճուրդում իտալական «Ferrari» արագընթաց մեքենայի հազվագյուտ մակնիշը վաճառվել է այդ տիպի մեքենաների համար ռեկորդային գնով՝ 18,23 մլն դոլարով։ Վաճառքի գինը ավելի քան 5 անգամ գերազանցել է դրա մեկնարկային գինը։ Աճուրդով վաճառված մեքենան «Ferrari-375 Plus մոդելի 5 արագընթաց մեքենաներից մեկն է։ Այս մոդելն ունի 4.9 լիտր ծավալով շարժիչ՝ 300 ձիաուժ հզորությամբ։ Ավտոմեքենան կարող է զարգացնել մինչև 300կմ/ժ արագություն։ novostimira.com

Նմանատիպ նյութեր