Իսպանիան Եվրոպայի ամենաաղտոտված երկիրն է ճանաչվել
                        Իսպանիան Եվրոպայի ամենավատ երկիրն է ճանաչվել: Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության զեկույցում հիմնականում նշված է օդի օզոնային աղտոտումը, որը առաջանում է երկրի մակերևույթին, երբ ցերեկը ուլտրամանուշակագույն  ճառագայթները ռեակցիայի մեջ են մտնում աղտոտված նյութերի հետ, որոնք, որպես կանոն, արտանետվում են վառելիքի այրման հետևանքով: 
Որոշ քաղաքներում` մասնավորապես Մադրիդում և Բարսելոնայում, նկատվում է աղտոտվածության բարձր մակարդակ: Ընդ որում` գրեթե ոչինչ չի արվում աղտոտումը կանխելու համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

