211652_close_icon
views-count1057 դիտում article-date 20:52 15-01-2024

Իսպանիան 2023-ին Թուրքիայից ամենաշատ արտահանում իրականացրած 8-րդ երկիրն է

«Թուրքիայի արտահանողների միության» (TIM) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան ավելացնում է արտահանման ծավալները դեպի Եվրամիության (ԵՄ) առաջատար երկրներ` մասնավորապես Իսպանիա։ Գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 2022-ին Թուրքիայից Իսպանիա արտահանման ծավալները գրանցել են ամենաբարձր ցուցանիշը՝ կազմելով  9 մլրդ  266 մլն դոլար։ Հրապարակված տվյալների համաձայն՝ Իսպանիան 2023 թվականին Թուրքիայից ամենաշատ արտահանում իրականացրած 8-րդ երկիրն է և նրա մասնաբաժինը Թուրքիայի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 3․6%:

Նշվում է, որ ամենաշատ արտահանումն Իսպանիա իրականացվել է ավտոմոբիլային արդյունաբերությունից՝ շուրջ 2 մլրդ 439 մլն, որին հաջորդում է տեքստիլ արդյունաբերությունը՝ 2 մլրդ 254 մլն դոլար, այնուհետև քիմիական արտադրանքը, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա և այլն։

Ամենաշատ արտահանումն իրականացվել է Ստամբուլից (3մլրդ 919մլն), Բուրսայից (1 մլրդ 84 մլն), Քոջաելից և Իզմիրից։

Նմանատիպ նյութեր