211652_close_icon
views-count839 դիտում article-date 14:55 08-05-2015

Օվիեդոն ճանաչվել է ամենամաքուրը, Մադրիդն ` ամենաաղտոտված քաղաքը Իսպանիայում

Իսպանիայի հյուսիսում գտնվող Օվիեդո քաղաքը ճանաչվել է երկրում ամենամաքուրը, իսկ վարկանիշի մյուս ծայրում հայտնվել է երկրի մայրաքաղաք Մադրիդը: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, այդ են վկայում սպառողների OCU իսպանական կազմակերպության կողմից անցկացված հետազոտության արդյունքները: Մասնագետները հետազոտության ընթացքում հաշվարկել այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են փողոցների մաքրման համար նախատեսվող հանրային ծախսերը, ինչպես նաև հանրային կարծիքն այն բանի վերաբերյալ, թե որքանով մաքուն են բնակիչները տեսնում իրենց քաղաքի փողոցները: Արդյունքում իսպանիայի հյուսիսային տարածաշրջաններն ու քաղաքները հարավայինների համեմատ նկատելիորեն ավելի մաքուր են եղել: Իսկ ամենակեղտոտների մեջ բացի Մադրիդից հայտնվել են Ալիկանտեն, Վալենսիան և Անդալուսիայի գավառային չորս մայրաքաղաքները:

Նմանատիպ նյութեր