Նոյերը և Տիագո Ալկանտարան կարող են բաց թողնել «Բարսելոնայի» հետ հանդիպումը
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը և կիսապաշտպան Տիագո Ալկանտարան չեն մասնակցել թիմի վերջին մարզմանը՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ: Ինչպես հաղորդել է գերմանական «Bild»-ը, երկու ֆուտբոլիստներն էլ անհատական մարզումներ են անցկացրել մարզադահլիճում:
Թե ինչու են Նոյերն ու Տիագոն բաց թողել թիմի մարզումը, «Բավարիայի» մարզչական շտաբում չեն մեկնաբանում: Կա հավանականություն, որ այս երկուսը չեն մասնակցի հանդիպմանը: Հիշեցնենք, որ այսօր կայանալիք խաղում «Բավարիային» չեն օգնի Արիեն Ռոբենը, Ֆրանկ Ռիբերին, Դավիդ Ալաբան և Հոլգեր Բադշտուբերը:
«Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: