Տիագո Ալկանտարան կրկին լուրջ վնասվածք է ստացել
Իսպանիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, ով ծնկի վնասվածքից հետո վերջերս էր վերադարձել ընդհանուր խումբ, կրկին լուրջ վնասվածք է ստացել:
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, իսպանացին կրկին վնասել է ծնկի կապանները և անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից: Առաջիկայում Տիագոն վիրահատության կենթարկվի:
Հիշեցնենք, որ Ալկանտարան առաջին վնասվածքը ստացել էր ընթացիկ տարվա մարտին: