Տիագո Ալկանտարան՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան անդրադարձել է «Բարսելոնայի» հանդեպ իր վերաբերմունքին, որտեղից էլ նա տեղափոխվել էր մյունխենյան ակումբ:
««Բարսելոնան» միշտ մնալու է իմ տունը: Եվ ոչ միայն ակումբը, այլ նաև՝ քաղաքը: Ես միշտ սիրելու եմ նրան:
Երբեք չգիտես, կվերադառնա՞ս, թե՞՝ ոչ, ես երջանիկ եմ «Բավարիայում», սակայն ֆուտբոլում ամեն ինչ փոփոխական է: Կարող է պատահել ցանկացած բան», ասել է Ալկանտարան: