Մանուել Նոյերը բաց կթողնի Իսպանիայի հավաքականի դեմ հանդիպումը
                        Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը բաց կթողնի երեքշաբթի օրը Իսպանիայի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպումը:  Ֆուտբոլիստը աջ ծնկի հետ կապված խնդիրներ ունի, հայտնում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:
Բունդեսթիմի կազմում Նոյերին կարող է փոխարինել Ռոն-Ռոբերտ Ցիլերը կամ Ռոման Վայդենֆելլերը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

