211652_close_icon

Ֆիլիպիններին թայֆուն է մոտենում

views-count1799 դիտում article-date 13:23 10-05-2015
Ֆիլիպինների հյուսիս-արեւելյան շրջանների բնակիչները պատրաստվում են «Նոուլ» անունով թայֆունին դիմագրավելուն: Քամու արագությունը դրա էպիկենտրոնում կազմում է 180 կմ/ժամ: Թայֆունը մոտենում է Լուսոն կղզուն: Մի քանի շրջանների բնակիչներ տարհանվել են: Հետաձգվել են ավիաչվերթները: Բացի այդ, 10 հազար մարդ էլ տարհանվել է Բուլուսան հրաբխի շրջակա բնակավայրերից: Այդ հրաբուխը եւս գտնվում է Լուսոն կղզում:

Նմանատիպ նյութեր