Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են, որ այլընտրանք չենք տեսնում մինսկյան համաձայնությունների համապատասխան՝ Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «rosbalt.ru»-ն, Պորոշենկոն ընդգծել է, որ իրենք դրսևորում են իրական առաջընթաց` կրակի դադարեցման ռեժիմի ապահովման, զորքերի հետ քաշման, ինչպես նաև նախորդ շաբաթ Մինսկում աշխատանքային ծմբերի աշխատանքի մեկնարկի հարցում: