Բեռլինում Անգելա Մերկելը ընդունել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Բեռլինում առաջին անգամ ընդունել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Բանակցությունների գլխավոր թեման եղել է Հունաստանի պետական պարտքն ու բարեփոխումները, որոնք Եվրամիությունը Աթենքից պահանջում է ֆինանսական օգնության դիմաց: Հանդիպումը, սակայն, էական արդյունք չի ունեցել:
Ցիպրասը խոստացել է ֆիսկալ և հակակոռուպցիոն բնույթի բարեփոխումներ իրականացնել և միաժամանակ Բեռլինին հիշեցրել 2-րդ աշխարհամարտի տարիներին նացիստների հանցագործությունների փոխհատուցմանը հասնելու մտադրության մասին: Նա նշել է, որ սա կապված չէ Հունաստանի տնտեսական վիճակի հետ, այլ ընդամենը բարոյական պահանջ է:
Իր հերթին Բեռլինը պնդում է, որ հարցը փակված է թե քաղաքական և թե իրավաբանական տեսանկյունից: