211652_close_icon
views-count1836 դիտում article-date 10:55 08-05-2015

Բնակարանների վաճառքը կրճատվել է մեկ երրորդով. ՀԱ

«Վերջին մի քանի տարիներին առանց այն էլ ոչ այնքան բարձր ակտիվությամբ առանձնացող Հայաստանի անշարժ գույքի շուկան տարեսկզբի առաջին ամիսներին զգալիորեն պասիվացել է,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Առք ու վաճառքի գործարքները կտրուկ պակասել են։ Համաձայն անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների, տարեսկզբի առաջին երեք ամիսներին Հայաստանում վաճառվել է բազմաբնակարան շենքի 2354 բնակարան, որը 1039-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Այլ կերպ ասած, բնակարանային այս շուկայում առք ու վաճառքի գործարքները մեկ տարվա ընթացքում կրճատվել են ավելի քան 30 տոկոսով։ Սա նշանակում է, որ կտրուկ պակասել է բնակարանների նկատմամբ քաղաքացիների պահանջարկը։ Մի բան, որ պայմանավորված է առաջին հերթին հասարակության վճարունակ պահանջարկի կրճատմամբ։ Ազգային արժույթի արժեզրկման հետևանքով սոցիալական լարվածությունը խորացել է։ Մյուս կողմից՝ ինչպես հայտնի է, Հայաստանի բնակարանային շուկան լուրջ կախում ունի արտաքին ֆինանսական փոխանցումներից։ Արտերկրում աշխատած գումարներով մարդիկ փորձում են լուծել իրենց բնականարային խնդիրները, որը և մեծացնում է շուկայի ակտիվությունը։ Այնինչ իրավիճակն այդ առումով, մեղմ ասած, բարենպաստ չէ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր