22017 դիտում
14:43 04-05-2015
Ծեծկռտուք՝ Սյունիքի մարզում. կան վիրավորներ. ոստիկանությունը պարզում է Սյունիքի մարզպետի տղայի մասնակցությունը ծեծկռտուքին
Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 2-ին Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Հարություն Զաքարյանի դիմումի հիման վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից տեղի ոստիկանություն հայտնել են, որ աջ աչքի վնասվածքով՝ կոպի պատռվածքով իրենց մոտ է տեղափոխվել Հ. Զաքարյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին վերջինս հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Գորիս-Երևան ավտոճանապարհի Հարժիս գյուղի հատվածում ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս: Սակայն ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հ. Զաքարյանը ստում է, այլ նրա հետ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Գորիսի տարածքի Սդղի Գյոլ կոչվող վայրում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Դերենիկ Ղևոնդյանի միջև:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ Դ. Ղևոնդյանին և վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Հ. Զաքարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երկու կողմից էլ կան վիրավորներ:
Էլեկտրոնային լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ ծեծկռտուքին մասնակցել են 40-ից ավելի երիտասարդներ, որոնց մեջ է եղել նաև Սյունիքի մարզպետ, «մեծն Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը:
Ոստիկանությունում պարզում են նաև այդ տեղեկության իսկությունը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26772 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ