211652_close_icon
views-count88141 դիտում article-date 11:00 02-06-2021

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում գործող «Ռենեսանս» ռեստորանի բակում. կա վիրավոր, ոստիկանությունը պարզում է՝ արդյո՞ք հնչել են կրակոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 1-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի բակում ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Շենգավիթի բաժնի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է  հնչել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբի ծառայողներից մի քանիսը մեկնել են նշված բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 51-ամյա Անդրանիկ Ստեփանյանն է, ով այնուհետև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ բժիշկների հայտարարության՝ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Փաստի առթվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Տեղում քննչական աշխատանքներն էլ ղեկավարել է ավագ քննիչ Խաչատրյանը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանությունն ունի նաև տեղեկություններ, որ միջադեպի ժամանակ ծեծկռտուքին մասնակցել է 1 տասնյակց ավելի անձինք, որոնց ինքնությունները և դեպքի հանգամանքները պարզվում է։

Պարզվում է  նաև՝ արդյո՞ք վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ հնչել են, թե ոչ, քանի որ նմանատիպ տեղեկություններ էլ են ստացվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր