27171 դիտում
09:56 06-05-2014
Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզում է ոստիկանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ մայիսի 6-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ, երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ դեռևս անհայտ պայմաններում բազմահարկ շենքից իրեն ցած է նետել 20-25 տարեկան մի երիտասարդ տղա, ով տեղում մահացել է:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար: Տեղում էին նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի և Պահպանություն բաժնի ծառայողները: Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Տոնոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
***
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը մասնագիտությամբ կիթառահար էր և ինչ-որ խմբի հետ Ռուսաստանի Դաշնությունից օրեր առաջ էր ժամանել Երևան:
***
15:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է, որ մահացածը ՌԴ Մոսկվա քաղաքի բնակիչ, 30-ամյա Պավել Ալմազովն է, ով՝ որպես կիթառահար, 40 հոգանոց խմբի հետ հյուրախաղերով ժամանել էր Երևան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)