Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը դուստր են ունեցել
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը դուստր են ունեցել: Քենսինգթոնյան պալատի Twitter-ի միկրոբլոգում ասված է, որ երեխան կշռում է 3.71կգ:
Հիշեցնենք, որ Քեյթ Միդլթոնը ամուսնու ուղեկցությամբ առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել էր Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոց, որտեղ 2 տարի առաջ ծնվել էր նրանց առաջնեկը` արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուին:
Նշվում է, որ արքայազն Ուիլյամը ներկա է եղել ծննդաբերությանը: