Արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեյթը պաշտոնական այցով ժամանել են Նոր Զելանդիա
Մեծ Բրիտանիայի թագուհու ավագ թոռ արքայազն Ուիլյամն ու նրա կին դքսուհի Քեյթը ժամանել են Նոր Զելանդիա: Պաշտոնական այցը կտևի 3 շաբաթ։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Քեմբրիջի դուքսն և դքսուհին որդու՝ Ջորջի հետ 11 մարդու ուղեկցությամբ շրջագայության կմեկնեն Նոր Զելանդիա և Ավստրալիա:
Նոր Զելանդիայում նրանք կայցելեն տեղի ցեղերից մեկին, ռեգբիի մարզադաշտ և խաղողի այգիներ:
Ուիլյամն ու Քեյթը առաջնահերթ կայցելեն երիտասարդ ընտանիքներին աջակցող կազմակերպություն: