Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը փոխհատուցում կստանան Քեյթի մերկ լուսանկարներն ֆրանսիական ամսագրում հրապարակելու համար
Ֆրանսիայում դատարանը Closer պարբերականին պարտավորեցրել է բրիտանական արքայական ընտանիքին 100 հազար եվրո փոխհատուցում վճարել՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները հրապարակելու համար: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Զույգը 50 հազար եվրո կստանա` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Դատարանը ևս 45 հազար եվրոյով տուգանել է ամսագրի խմբագրին և տիրոջը:
Նշենք, որ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի փաստաբանների ներկայացրած հայցի գումարը 1.6 միլիոն եվրո էր եղել: