Քեյթ Միդլթոնը հիվանդանոցում է. շուտով կծնվի բրիտանական գահի 4-րդ ժառանգը
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, որը ծննդաբերության վաղ փուլում է, ամուսնու ուղեկցությամբ առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոց: Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ծննդաբերությունն ընթանում է առանց խնդիրների:
Նշենք, որ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի 2-րդ երեխան, անկախ սեռից, 4-րդը կլինի բրիտանական գահի ժառանգների թվում` պապից, հորից ու եղբորից հետո: