Հղի Քեյթ Միդլթոնը՝ Erdem-ի զգեստով. լուսանկարներ
Մինչ արքայազն Ուիլյամը պաշտոնական այցով ճամփորդում է Չինաստանում, նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, գտնվում է Լոնդոնում եւ սպասում երեխայի ծնվելուն:
Օրերս դքսուհուն նկատել են The Goring հյուրանոսի հարեւանությամբ: Ապագա մայրիկը հոգնած տեսք է ունեցել, բայց համառորեն փորձել է ժպտալ: Հերթական զբոսանքի համար նա ընտրել էր Erdem բրենդի զգեստներից մեկը:
Դքսուհին հղիության 7-րդ ամսում է: Նախնական տեղեկություններով՝ նա աղջիկ է ունենալու: