Հիվանդանոցում, որտեղ ծննդաբերելու է Քեյթ Միդլթոնը, կոկաին է հայտնաբերվել
Radar պարբերականը գրում է, որ Լոնդոնում գտնվող St. Mary's հիվանդանոցի պետքարանում կոկաինի հետքեր են հայտնաբերվել: Վերջերս տեղեկություններ տարածվեցին, թե Քեյթ Միդլթոնը ցանկանում է տանը ծննդաբերել, սակայն Եղիսաբեթ II-ի պնդմամբ՝ որոշվել էր, որ նրա երկրորդ երեխան լույս աշխարհ կգա հիշյալ հիվանդանոցում:
«Այժմ մանրակրկիտ հետազոտություն է կատարվում, գործին ներգրավվել է ոստիկանությունը: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք մեր այցելուների անվտանգությունը: Երբ գտնենք նրան, ով կոկաին է օգտագործել, կձեռնարկենք համապատասխան միջոցները»,-հայտարարել է հիվանդանոցի ներկայացուցիչը:
Ամենայն հանավանակությամբ, դեպքից հետո թագուհու որոշումը չեղյալ կհայտարարվի: