10245 դիտում
12:48 01-05-2015
Երևանում բախվել են 60-ամյա վարորդի տաքսի Opel-ն ու «Սարգիս Կարոլինա»-ի մենեջերի BMW X5-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Ռուբինյանց 28/1 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի բնակիչ, 60-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Opel Astra մակնիշի 34 CD 663 համարանիշի և Երևան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Գրիգորյանի վարած BMW X5 մակնիշի 82 AD 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Ա. Գրիգորյանն աշխատում է «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+