211652_close_icon
views-count6989 դիտում article-date 11:15 06-11-2014

Երևանում բախվել են 76-ամյա վարորդի աղբատար Գազ 53-ն ու 33-ամյա մենեջերի Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Արցախի պողոտայի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 33-ամյա Անդրանիկ Առուստամյանի վարած Opel մակնիշի 41 AA 400 համարանիշի և Երևան քաղաքի 15 թաղամասի բնակիչ, 76-ամյա Արտակ Սահակյանի վարած Գազ 53 մակնիշի 266 ԼՏ 68 համարանիշի ավտոմեքենաները: Ինպես վթարի վավյրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Ա. Առուստամյանն աշխատում է «Անուշ-Լիլի» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, իսկ Գազ 53 աղբատար մեքենայի վարորդ Ա. Սահակյանը՝ «Արաբկիր սանմաքրում» ՓԲԸ ընկերությունում: Դեպքի վայրում վարորդ Ա. Սահակյանը ՃՈ աշխատակցի և քննիչի հարցին պատասխանում էր, որ ինքն ունի վարորդական իրավունքի վկայական, սակայն՝ «ի՞նչ տարբերություն, մեքենան վարելու ժամանակ այն տա՞նը կլինի, թե ավտոմեքենայի մեջ»: Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Նախնական տվյալներով OPEL մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 800.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 35.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր